Գաղտնիության քաղաքականություն

Գաղտնիության Քաղաքականությունը որոշում է, թե ինչպես է Delitools Armenia-ն հավաքում, պահպանում և վարվում ձեր անձնական տվյալների հետ: Այդ իսկ պատճառով խորհուրդ ենք տալիս կարդալ ամբողջ տեքստը: Հարցերի առաջացման դեպքում կարող եք գրել մեր էլ. Հասցեին՝ info@delitools.am:

Մենք որոշակի տեղեկություն ենք հավաքում ձեր մասին, երբ դուք այցելում եք մեր կայք: Օրինակ՝

  • Տեղեկություն՝ սարքավորման մասին: Երբ դուք այցելում եք Delitools Armenia կայքը, մենք ստանում ենք տվյալներ՝ ձեր IP հասցեի, ժամային գոտիի, վեբ - բրաուզերի և ձեր սարքավորման այլ տեխնիկական տեղեկությունների մասին:
  • Ձեր գործունեությունը՝ մեր կայքում: Մենք տեղեկություն ենք հավաքում մեր կայքում՝ ձեր այցելած էջերի մասին, և թե ինչպես եք օգտագործում մեր կայքը:
  • Ձեր գործունեությունը՝ մեր կայքում: Երբ դուք գտնվում եք մեր կայքում, մենք տեղեկություն ենք հավաքում ձեր դիտած առանձին վեբ էջերի մասին, և այն մասին, թե ինչպես եք ընդհանուր առմամբ օգտագործում մեր կայքը: Տվյալ գործողությունը կատարվում է կայքը բարելավելու նպատակով: 
  • Անձնական տվյալներ: Մենք հավաքում ենք ձեր կոնտակտային տվյալները (անուն, ազգանուն, էլ. հասցե) որը դուք գիտակցորեն տրամադրում եք՝ մեր կայքն օգտագործելիս: Տվյալ գործողությունը հարկավոր է՝ ձեզ հետ հետագայում կապ հաստատելու կամ պատվերների առաքման համար:
  • Ձեր և Delitools Armenia-ի հաղորդակցությունները: Մեզ հետ էլեկտրոնային փոստով կամ մեր կայքի միջոցով կապվելիս մենք պահպանում ենք ձեր հաղորդագրությունները: Մենք կարող ենք նաև ուղարկել էլեկտրոնային նամակներ՝ կապված ծառայությունների հետ (տեղեկությունների ստուգում, ծառայությունների գործառույթների փոփոխման կամ թարմացման մասին):
  • Գնումների պատմություն: Մենք հետևում ենք ձեր գնումների պատմությանը, ներառյալ այն ապրանքները, որոնք գնում կամ ավելացնում եք ձեր զամբյուղ: Սա իրականացվում է ընկերության վաճառքի մասին հաշվետվություններ կազմելու համար: 
  • Վճարման մանրամասներ: Delitools Armenia-ից գնումներ կատարելիս մենք հավաքում ենք ձեր վճարման տեղեկությունները, կոնտակտային տվյալները և ձեր գնումների մանրամասները: Մեկ այլ անձի համար գնումներ կատարելու դեպքում մենք հավաքում ենք տվյալ անձի առաքման հասցեն և կոնտակտային տվյալները: Տվյալ գործողությունն իրականացվում է վաճառքի և առաքման ճիշտ կատարումն ապահովելու համար: 

Ինչպես ենք մենք օգտագործում ձեր տեղեկությունը

Ձեր տված տեղեկությունը մենք օգտագործելու ենք, որպեսզի՝

  • կայք մուտք գործելուց հետո հեշտությամբ ստանաք ձեր տվյալները:
  • գտնենք և լուծենք ցանկացած տեխնիկական խնդիր:
  • ձեզ հետ կարողանանք կապ հաստատել էլ. փոստի կամ հեռախոսազանգի միջոցով, այն ապրանքների կամ ծառայությունների համար, որոնք կարող են ձեզ հետաքրքրել:
  • պահպանենք ձեր տվյալները, որպեսզի հաջորդ անգամ կայք այցելելիս՝ կրկին մուտք գործելու կարիք չլինի:
  • խնդրենք ձեզանից, ընդունել մեր Օգտագործման կանոնները
  • ստեղծենք վերլուծական հաշվետվություններ: Չափորոնիշներին հետևելու համար կարող ենք հավաքել ձեր այցելությունների քանակը դեպի մեր կայք:

3. Ձեր տեղեկության տարածումը

Առանց ձեր համաձայնության մենք չենք փոխանցի ձեր տվյալները երրորդ անձանց: Բացառությամբ այն դեպքերի, երբ այն պահանջվում է հետաքննության կամ բողոքարկման համար: