Օգտագործման կանոններ

Այս կայքի Օգտագործման Կանոնները պատկանում են Delitools Armenia-ին: Այս կայքը Delitools Armenia-ի սեփականությունն է: Օգտագործելով այս կայքը, դուք համաձայնվում եք Օգտագործման կանոններին: Չհամաձայնվելու դեպքում՝ չօգտագործել այս կայքը:

Delitools Armenia-ն իրավունք ունի փոխելու այս կայքի Օգտագործման Կանոնների պարունակությունը: Եթե դուք շարունակում եք օգտագործել այս կայքը՝ իր փոխված կանոններով, ապա դուք ընդունում և համաձայնվում եք դրանց: Այդ իսկ պատճառով խնդրում ենք պարբերաբար հետևել կայքին, թարմացումները բաց չթողնելու համար:

Կայքում գտնվող կոնտենտն (տեքստեր, նկարներ, ապրանքային նշաններ, պատկերանշաններ, ձայներ) ամբողջապես պատկանում է Delitools Armenia-ին և պաշտպանված է հեղինակային իրավունքով: Այն չի կարող վերահրատարակվել կամ օգտագործվել որևէ այլ գովազդային նպատակներով՝ առանց Delitools Armenia-ի կողմից գրավոր համաձայնության:

Delitools Armenia-ն արգելում է կայքի սքանավորման կամ զգայունության փորձարկման ցանկացած փորձ: Դուք իրավունք չունեք օգտագործել որևէ սարք կամ ծրագիր, որը կխափանի կայքի բնականոն աշխատանքը:

Դուք իրավունք չունեք օգտագործել որևէ մեխանիկական սարք կամ ծրագիր, որը կպատճենի Delitools Armenia կայքի բովանդակությունը: Դուք չեք կարող ստանալ որևէ փասթաթուղթ կամ տեղեկատվություն, որը կայքի կողմից հրապարակված չէ:

Դուք չեք կարող իրականացնել Delitools Armenia-ի կողմից արգելված որևէ անօրինական գործունեություն, ներառված ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից ներկայանալը:

Արգելված է օգտագործել որևէ այլ անձի էջն, առանց տվյալ անձի թույլտվության: Delitools Armenia-ն պատասխանատվություն չի կրում հասցված որևէ վնասի համար:

Մեր կայքում գրանցվելուց հետո դուք պարտավորվում եք գաղտնի պահել ձեր ունեցած տեղեկությունը: Դուք համաձայնվում եք Delitools Armenia-ին տեղեկացնել ձեր էջի ցանկացած չարտոնված օգտագործման մասին: Ձեր էջի կողմից ցանկացած հասցված վնասի համար պատասխանատվության կենթարկվեք դուք:

Կայքում գտնվող ցանկացած տեղեկություն կարող է փոխվել առանց զգուշացման: Delitools Armenia-ն չի խոստանում կայքի կանոնավոր աշխատանք:

Delitools Armenia-ն պատասխանատվություն չի կրում կորած էջերի և պատճառված վնասների համար:

Delitools Armenia-ն իրավունք ունի կասեցնել ցանկացած մուտք դեպի կայք, առանց զգուշացման: Ինչպես նաև ընդհատել կայքի գործողությունը՝ անհրաժեշտ սպասարկում իրականացնելու համար:

Մենք կարող ենք կիսել ձեր մասին մեր ունեցած ցանկացած տեղեկություն, ներառյալ ձեր ինքնությունը, եթե այդպիսի գործողությունն անհրաժեշտ է հետաքննության կամ որևէ բողոքի համար:

Դուք տեղյակ եք, որ Delitools Armenia-ն կարող է դադարեցնել կամ արգելափակել ձեր մուտքը կայք, Օգտագործման Պայմանների որևէ խախտում նկատելու դեպքում: